Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Յոթ միլիոնը ջուրը կտանի

Յոթ միլիոնը ջուրը կտանի
19.09.2013 | 16:54

«Յոթ մլն դոլարի վարկ կհատկացվի Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման համար։ Վարկը տրամադրում է եվրոպական զարգացման բանկը»,- կառավարության նիստում ներկայացրեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ինչն էլ հաստատեց գործադիրը։ Բայց կառավարության անդամներին, ինչպես նաև նիստին հետևող լրագրողներին չասվեց, թե քանի տոկոսով է վարկը տրամադրվում և ինչ ժամկետով։ Ինչ խոսք, ջուրը մեր երկրի կարևոր բնական հարստությունն է, սակայն ո՞ւմ ուսերին է ընկնելու այդ վարկի «լուծը», և ինչո՞ւ է պետությունն իր ժողովրդին դնում այդ լծի տակ, եթե «Երևանջուր» ընկերությունը պարտավոր է ներդրումներ կատարել։ Նկատենք, որ սա առաջին վարկը չէ, որ «ջուրն» է լցվում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ